ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն օրերս մի մտահոգություն հայտնեց, որ մեր հաղթանակած բանակը ընդամենը 15 ազգային հերոս ունի, իսկ Ադրբեջանը՝ 280-300: Ընդ որում, որեւէ տանկիստ, հետախույզ, մեր բանակում իսկապես հերոսական արարքով աչքի ընկած զինվորականի դեռ այդ պարգեւը չենք տվել:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ, մենք շատ ճիշտ եւ ժամանակին գնահատում ենք մեր յուրաքանչյուր հերոսին, կատարած իրենց սխրանքի համար ստանում են արժանի տեղերը: Միգուցե մեկ-երկու բացթողումներ կան, ոչ ավելի, իսկ ադրբեջանցիները ախմախ ժողովուրդ են այսպես ասած: Ո՞նց կարելի է այդքան տարածքների հետ, այդքան պատերազմական…բոլորս գիտենք ի վերջո արդյունքն ինչ է եւ այդ արդյունքի դեպքում ունենալ 250 ազգային հերոս, աբսուրդ է: Կարծում եմ, որ այսօրվա դրությամբ եւ նախկինում ՀՀ նախագահի կողմից եւ ՊՆ տարբեր նախարարների օրոք յուրաքանչյուր զինվոր, սպա իր արժանվույնը ստացել է եւ գնահատվել է»:
Մեր հարցին՝ ինչքան էլ մեծ գործ են արել մեր հայրենիքի համար Ազնավուրը, Քըրք Քըրքորյանը, Ռիժկովը, բայց, ըստ Վաղարշակ Հարությունյանի, դրա համար կան այլ պարգեւներ՝ Մեսրոպ Մաշտոցի շքանշան եւ այլն, որպեսզի գնահատվեն, որքանո՞վ է ճիշտ բարեգործին, երգչին ազգային հերոսի կոչում տալ, զուտ գումար տալու համար Քըրքորյանին կոչում տալ՝ Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ քննարկում անցկացնողը եւ ես չեմ որոշում կայացնողը, թե արդյոք արժի, թե չարժի: Եթե ՀՀ երեք նախագահներն ինչ-որ ժամանակահատվածներում ինչ-որ մեկին տվել են հերոսի կոչում, կարծում եմ, շատ խորը մտածել եւ արժանացրել են այդ կոչմանը: Տարբեր տեսանկյունից կարող ենք դիտել, թե արդյոք ինչու են Ազնավուրին տվել ՀՀ հերոսի կոչում: Տարբեր առումներով կարելի է մեկնաբանել: Ազնավուրն այսօր աշխարհում ճանաչված է եւ շատ-շատերը մեզ աշխարհում ման գալիս, երբ չգիտեն, թե ով է հայ ազգը, որտեղ է Հայաստանը, բայց Ազնավուրի նման մեկը կարողացել է ամբողջ աշխարհին ցույց տալ՝ սկսած Եղեռնից, թե ինչ ծնողների զավակ է, ինչի արդյունքում է ինքը հայտնվել Ֆրանսիայում կամ ամբողջ հայ ժողովուրդը՝ աշխարհով ցվրված: Մեծ աշխատանք տանելով՝ կարծում եմ, նա այսօր արժանի է, որ ստանա հերոսի կոչում»:
Քըրքորյանի հարցում էլ նա ասաց, որ միայն գումար տալը չի, նա մեծ ներդրում ունի:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ Դուք ի՞նչ խնդիրներ եք տեսնում այսօր բանակում՝ Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Խնդիրներ ամեն տեղ կան, բայց ամենաքիչ խնդիրները հանրապետությունում եղած նախարարությունների հետ համեմատած, ամենակայացած նախարարությունը ՊՆ-ն է: Մենք սովորում ենք մեր սխալների վրա: Բնականաբար, կան թերություններ, սխալներ, որոնց վրա մենք սովորում ենք եւ շտկելու ենք այդ ամեն ինչը: Պատահական չի, որ ամբողջ Կովկասում եւ տարածաշրջանում ամենակայացած բանակը համարվում է Հայկական բանակը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ներկայացված մեծ հայերը իսկապես արժանի են կրելու ազգային հերոսի կոչումը: Ինչ վերաբերվում է սեփոկան սխալների հիման վրա սովորելուն, ապա դրա ժամանակը արդեն պետք է վաղուց անցած լիներ: Մեր բանակը արդեն մեծ փորձ ունի և լավ է ճանաչում դիմացինին: Ժամանակն է, որ սովորենք ուրիշի սխալների վրա, քանի որ մեր սխալները պայմանավորված են նաև կորուստների հետ: Դա շատ ցավալի է և մենք պետք է այն հասցնենք հնարավրոր նվազագույնի: