Հունվարի 28-ին «Դեբատ» ակումբում կայացած քննարկման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը նշեց, որ հայաստանյան քաղաքական դաշտում հետաքրքիր թրենդներ են ձեւավորվում, ու այս անգամ էլ դրանք դաշինքներն են:
«Ազատ դեմոկրատների» փոխնախագահը հայտարարեց, որ իրենց կուսակցությունն առանց դաշինքի է մասնակցելու ընտրություններին, բայց համախմբելու է այն մարդկանց եւ ուժերին, որոնք հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին եւ չեն խախտել իրենց հետագիծը:
Անժելա Խաչատրյանը տվեց մասնավորապես Անահիտ Բախշյանի, Հրանտ Բագրատյանի, Ստյոպա Սաֆարյանի անունները:
«Բացի նշված անուններից այլ մարդկանց հետ եւս այս պահին քննարկումներ են գնում, ուստի կոռեկտ չէ անուններ նշելը: Այլ անձինք եւս կան, ինչպես շատ ակտիվ երիտասարդներ, այդ թվում` «Էլեկտրիկ Երեւանից», որը շատ կարեւոր շարժում էր: Իրենցից էլ կլինեն մեր ցուցակում կամ կաջակցեն մեզ …»,-ասաց Անժելա Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ընտրություններին, նրա ձեւակերպմամբ, պայքարը լինելու է տարածքների բդեշխների մեջ, թաղային հեղինակությունների մակարդակում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ