Այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Եռաբլուր էր այցելել: Մեզ հետ զրույցում հարցին՝ ինչո՞վ է ուժեղ մեր բանակը՝ պատասխանեց՝ իր կամքով:
Մեր դիտարկմանը՝ զենքո՞վ, մարտական ոգո՞վ՝ Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց իրեն հատուկ գեղարվեստական ոճով. «Ոգով չէ, մարտական հոգով: Ոգով թող ոգեշնչվեն ոգեւորվողները: Հոգին չլինի՝ ոչ մի ոգեշնչում չի լինի»:
Հարցին՝ զենքի առումով շա՞տ ենք զիջում հակառակորդին՝ նա պատասխանեց. «Անընդհատ ինչ-որ ժամանակներ մեկը մյուսին զիջում է, բայց պրոցեսը դինամիկ է զարգանում: Ես կարծում եմ, որ՝ ոչ, շատ չենք զիջում»:
Կարդացեք նաև
Վլադիմիր Գասպարյանը խուսափեց պատասխանել քաղաքական հարցերի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ