Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշագիր` մաքուր էներգիայի լուծումների համար

Հունվար 28,2017 16:47

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը համագործակցության հուշագիր է կնքել Սոլար հայդրոջին հոլդինգ կազմակերպության գործադիր տնօրեն Կիրիլ Գիչունցի հետ։

Հուշագրի նպատակն է համագործակցել այլընտրանքային էներգիայի հիբրիդային աղբյուրների գիտաարտադրական կոնսորցիումի ստեղծման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կղեկավարի Կոնսորցիումը Սոլար հայդրոջին հոլդինգի կողմից ֆոտովոլտային և ջրածնային գեներատորի կիրառմամբ մաքուր էներգիայի արտադրությունը խթանելու նպատակով դեպի այն երկիր, որը հետաքրքրված է տարեկան 365 օր արտադրել անխափան մաքուր էլեկտրաէներգիա կամ լիցքավորել մաքուր վառելանյութով աշխատող ցանկացած տրանսպորտային միջոց:

Կոնսորցիումը կառաջարկի ջերմոցային գազերից զերծ մաքուր էներգայի լուծումներ, որոնք առավել մատչելի ու ճկուն են, քան այրվող վառելանյութերը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և կոնսորցիումը երկրներին կառաջարկեն մաքուր էներգիայի լուծումներ:

 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կաջակցի Կոնսորցիումի ձևավորմանը և վերջինիս այլ երկրներում խթանմանն ու կայուն զարգացմանը: Սա կներառինախարարության՝որպեսհարթակհանդես գալըայլ երկրների և մասնավոր հատվածի հետ կապ հաստատելու համար։

Կազմակերպությունն էլ կտրամադրի անհրաժեշտ ռեսուրսներ՝ խթանելու Կոնսորցիումը այլ երկրներում և ապահովելու վերջինիս հաջողությունը: Սոլար հայդրոջին հոլդինգիը կթողարկի տեխնոլոգիական արտոնագրեր Կոնսորցիումի միջոցով ներգրավված շահագրգիռ կառավարություններին և մասնավոր հատվածին։

Կազմակերպության կողմից առաջարկվող տեխնոլոգիան գոյություն ունեցողներից զգալիորեն էժան է, էլեկտրականության ու վառելիքի ինքնարժեքը կրճատվում է առնվազն 50 տոկոսով։ Սարքավորման փորձնական նմուշն արդեն հավաքված է։ Սոլար Հայդրոջին Հոլդինգ կազմակերպության գործադիր տնօրեն Կիրիլ Գիչունցը նշել է․«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ հուշագրի կնքումը ամուր և կարևոր քայլ է՝ աշխարհում այս շատ կարևոր տեխնոլոգիան տարածելու համար։ Կարող ենք ամբողջ աշխարհին մաքուր էներգիա տալ, ինչի պահանջարկն այժմ շատ մեծ է։ Մենք՝ կազմակերպության հիմնադիրներս, հայ ենք ու ցանկանում ենք ինչ-որ կերպ մեր հայրենիքին երախտապարտ լինենք։ Բացի այդ, Հայաստանում ներդրում անելը ճիշտ է, քանի որ այստեղ չափազանց խելացի մարդիկ են աշխատում»։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշել է, որ կազմակերպության հետ ակտիվաշխատանքներն տարվել ընկերության հետ` վերջինիս առաջարկն առաջ տանելու ուղղությամբ, մշակվել է համագործակցության հեռանկարը, որի արդյունքն էլ այս հուշագիրն է։ «Մեր նպատակը այս տեխնոլոգիայի իրականացմանն աջակցելն է և հնարավորություն ստեղծել, որ ներդրված տեխնոլոգիան արտադրություն սկսի Հայաստանում»,- նշել է Հովհաննես Ազիզյանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031