Բանակի տոնին Եռաբլուրի պանթեոն էին այցելել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները:
Ողջ Եռաբլուրի ավտոկայանատեղին, շրջակա Շահումյան 6-րդ, 4-րդ փողոցները թանկարժեք շքեղ ավտոմեքենաներն էին զբաղեցրել: Ազատամարտիկները, նայելով այդ շքեղությանը՝ ասացին. «Մեր կառավարության ամբողջ բյուջեն այստեղ է»:
Կառավարության ղեկավարը՝ Կարեն Կարապետյանը Եռաբլուր ոտք չդրած՝ նրան շրջապատեցին մի խումբ քաղաքացիներ: Նրանցից մեկն ասաց. «Մենք զոհված զինվորի մայրեր ենք, մեզ վապշե ուշադրություն դարձրեք, աղաչում եմ»:
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյանը մի պահ ոտքը կախ գցեց եւ փորձեց լսել. «Ի՞նչ հարց ունեք, մայրիկ»: Կինն ասաց՝ այնքան հարց ունենք, իսկ Կարեն Կարապետյանը, ցույց տալով իրեն ուղեկցողներին՝ հորդորեց դիմումը փոխանցել նրանց ու չլսեց անգամ բողոքը:
Նա չպատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:
Ի դեպ, մեր տեսախցիկն արձանագրել է, որ երբ Վեհափառը Եռաբլուրում «Հայր մերն» էր ասում, մյուս բարձրաստիճան պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը, Մովսես Հակոբյանը, բոլորը իր հետ աղոթում էին, իսկ վարչապետը՝ ոչ: Նա անգամ առաջին անգամ չխաչակնքվեց՝ «Հայր մեր» աղոթքից հետո, թեեւ հետո խաչակնքվեց: Փոխարենը՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ամեն Տեր ողորմյայից, ամեն տողից հետո խաչակնքվում էր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
այդ երբվանից է աղոթելը պետություն կառավելու գործում պարտադիր պայման եղել…?
https://www.facebook.com/shushan.sardaryan/posts/1245143618900218
Հարգարժան Հռիփսիմե, ըստ Ձեր կողմից հիշատակվող չափորոշիչնրի, պետք է որ այն աղոթողները վաղուց մեր ազգին իրենց նպատակների հասցրած լիներ, պետք է որ Վեհափառը ոչ թե իշխանությունների համար քաղաքական հենարանի դերակատարում ստանձնր, այլ իր հավատավոր ժողովրդի մոտ կանգներ, իսկ անհրաժեշտության դեպքում միջնորդի դեր ստանձներ և այլն: Իմ կարծիքով վարչապետի կողմից արարողակարգի խախտման պատճառն ավելի քան արդարացված է, իսկ դրա մեջ ինչ-որ թերություններ փնտրելը երևի թե տեղին չէ:
Ինչ վերաբերվում է ԳՇ պետի աղոթելուն /Պնախարարը նոր է և իմ կարծիքով ճիշտ ուղու վրա է/, ապա լավ կլիներ, որ նա այդ ամենի փոխարեն միջոցներ ձեռնարկեր բանակի խայտառակություններին վերջ տալու համար, կամ ավելի ճիշտ կլիներ, որ հեռանար:
Առավոտին սազական չի նման նյութեր։ամոթա
Հարգելի Գարեգին, շնորհակալ եմ նյութին արձագանքելու համար: Անկեղծ ասած, ես չեմ փորձել թերություն փնտրել, որ դա տեղին լինի կամ չլինի: Լրագրողը դրա համար չէ, ոչ էլ քննարկում եմ, թե ով է Աստծուն ավելի մոտ, ով է հոգեւոր կյանքով ապրում եւ այլն: Ես ընդամենը արձանագրել եմ փաստը, մնացած հետեւությունները ընթերցողինն են: Իհարկե, համաձայն եմ, որ մարդը կարող է օրական հարյուր անգամ աղոթել ու խաչակնքվել, բայց չպահել անգամ տասը պատվիրանները եւ մեղմ ասած Աստծուն չծառայել: Շնորհակալություն:
Հռիպսիմե Ջեբեջյան