Բանակի տոնի կապակցությամբ Եռաբլուր էին այցելել «Հանրապետություն» կուսակցության անդամները՝ Սուրեն Աբրահամյանը, Արտակ Զեյնալյանը:
Սուրեն Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ երեկ ՊՆ նախարարն ասաց, որ մրցունակ կոշիկներ են ստեղծում բանակի համար, արդյո՞ք խնդիրը միայն այդ կոշիկի մեջ է՝ պատասխանեց, որ այս տոնական օրը թողնենք կոշիկները. «Վերջին հաշվով, ցավով եմ ֆիքսում, որ պետության բնորոշ արժեքներից միակ կայացած եւ աներկբա գնահատականներն ու բոլոր կարգի հաղթանակներն այսօրվա պայմանավորված են բանակի իրողությամբ եւ բանակի հիմքը հանդիսացող երկրապահական շրջանակով՝ կռվող տղաներով:
Փառք ու պատիվ նրանց: Ամեն կարգի՝ անկախ քաղաքական տարբեր կարգի տվայտանքներից՝ ով գնաց, ով եկավ, ով ջուրը մտավ, ով ջրից դուրս եկավ, այդ բոլորը մի կողմ թողած՝ մենք պետք է հասկանանք, որ մեր լինելիության խնդիրը, մեր՝ ապագային միտված բոլոր քայլերը պետք է լինեն հզոր, կայացած, արժևորված հասարակական կողմից ամենայն լրջությամբ ընդունված բանակի հանգամանքը»:
Կարդացեք նաև
Սուրեն Աբրահամյանը չընդունեց, որ վերջին շրջանում ակտիվ չէ քաղաքականությունում: Նա ասաց, որ եթե բանակում կան առաջից գնացողներ, ծանր քաշայիններ, հետախույզներ, ինքը «Ելք» դաշինքում ծանր քաշայիններից մեկն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ