Հունվարի 28-ին Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում առատ ձյուն էր տեղում,սակայն Նոյեմբերյանի կենտրոնական՝ Ազատության հրապարակը բազմամարդ էր: Հայոց բանակի 25-րդ հոբելյանի առթիվ կայացավ տոնական միտինգ: Բանակի կազմավորման 25-ամյա տարեդարձի առթիվ շնորհավորական խոսք ասացին եւ բանակի դերը կարեւորեցին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի հրամանատարի տեղակալ Աշոտ Չոբանյանը, խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը,Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը եւ ուրիշներ:
Ս. Բեգլարյանը հպարտությամբ նշեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասը լավագույնն է ճանաչվել զորամասերի ստուգատեսում: Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի որոշմամբ Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի հրամանատար Սողոմոն Խաչատրյանն արժանացավ պատվոգրի:
Այնուհետեւ զորամասի հետախույզները ցուցադրեցին մարտական գործողությունների տեսարաններ, «խալաստոյ» փամփուշտներով կրակ բացելով պայմանական հակառակորդի վրա: Վերջում զորամասի զինծառայողները շարային խրոխտ երթով անցան հրապարակով:
Կարդացեք նաև
Հանդիսավոը միջոցառումը շարունակվեց Նոյեմբերյանի մշակույթի տանը, ուր կայացավ համերգ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ