«Հայկական բանակի հիմնադրման 25-րդ տարեդարձի առթիվ ցանկանում եմ իմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները հղել Հայաստանին:
Միացյալ Թագավորության ու Հայաստանի միջև շարունակվում են համապարփակ երկկողմ հարաբերությունները, որոնցում նշանակալի դեր ունի պաշտպանության ոլորտը՝ խրախուսելով մեր երկու երկրների միջև համագործակցությունը, բազմաթիվ իդեալների փոխանակումն ու բարձրորակ վերապատրաստումների միջոցով զարգացումը։
Միջազգային առաքելություններում ներդրում ունենալու Հայաստանի պատրաստակամությունը վկայում է աշխարհում իր դերակատարումն ունեցող երկրի մասին և մատնանշում այն արժեքները, որոնք կարևոր են Հայաստանի համար: Շնորհավորում եմ այս նշաձողին հասնելու համար»:
Դեյվիդ Էթել
Թագավորական ծովային հետևազորի փոխգնդապետ,
ՄԹ Պաշտպանության գծով կցորդ Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում