Այսօր Բանակի տոնին իր ընկերներին շնորհավորելու եւ հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր էր այցելել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:
Նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելը իր համար անակնկալ էր, շատ է զարմացել:
Մեր հարցին՝ իսկ Հովիկ Աբրահամյանի հեռանալուց չե՞ք զարմացել՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը քաղաքական գործիչ է, ինքը գիտի, իր մտածելակերպը: Ես իրեն չեմ բերել, որ իրան ասեմ: Սեյրան Օհանյանին 89 թվից ճանաչել եմ՝ որպես զինվորական, միասին ճանապարհ ենք անցել, կարամ Սեյրան Օհանյանին ինչ-որ բաներով խոսամ, բայց Հովիկ Աբրահամյանի հետ ես ոչ ճանապարհ եմ գնացել, ոչ էլ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև