Այսօր Եռաբլուր էին այցելել ԵԿՄ-ականները` գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:
Լրագրողների հետ զրույցում հարցին՝ ընտրություններին մասնակցելո՞ւ եք, նա պատասխանեց. «Ես միշտ էլ ցուցակով գնացել եմ, եթե հարկ լինի, էդ հլը կորոշենք: Պրիչոմ, ես որպես քաղաքացի պարտավոր եմ ու կոչ եմ արել բոլոր մեր երկրապահ ընկերներին, որ մենք իրավունք չունենք մեր երկրի ճակատագրին չմասնակցելու, մեր բախտին չմասնակցելու»:
Հարցին՝ ցուցակում Ձեր մասնակցության հարցը քննարկվե՞լ է արդեն, տեղ ունե՞ք՝ նա պատասխանեց՝ բացարձակապես:
Հարցին՝ մամուլում քննարկումներ կան, որ վերջին շրջանում ձեր հարաբերությունները ՀՀԿ-ի հետ այնքան էլ լավ չեն՝ Մանվել Գրիգորյանը դա հերքեց. «Ինչի՞ պիտի խնդիր ունենամ ՀՀԿ-ի հետ: Խի՞ պիտի խնդիր ունենամ, ինչի՞ համար, անունը ի՞նչ եք դնում»: Դիտարկմանը, որ գուցե Սեյրան Օհանյանի հետ լինեք՝ նա պատասխանեց. «Ա լավ, էլի: Մարդ կա, թող գա ընձի միանա, ես ի՞նչ միանամ»:
Կարդացեք նաև
Լրագրողները հարցրեցին, թե ինչպես է վերաբերում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, որ կարելի է հողեր հանձնել՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Իրան էլ հարցրեք, ինքն է խոսում: Ինձ-որ մեկը հարցնի՝ հող կհանձնե՞ք՝ կասեմ՝ մորդ կտանես կհանձնես, էլա՞վ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ