Այսօր Եռաբլուր էին այցելել ԵԿՄ-ականները: Գեներալ Մանվել Գրիգորյանը բոլորին շնորհավորեց բանակի տոնի կապակցությամբ:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Սեյրան Օհանյանի, Հովիկ Աբրահամյանի հեռանալն ու ընդդիմադիր դառնալը՝ գեներալ Մանվելը պատասխանեց. «Ես ի՞նչ գործ ունեմ, գնա Աստծուց հարցրա ինչի՞ ա ձյուն գալիս: Սեյրան Օհանյանը զինվորական մարդ է, հմի որ տենց է մտածել, արդեն իրան գնացեք հարցրեք: Ես, օրինակ, չէի մտածի, որ Սեյրան Օհանյանը պիտի քաղաքականությունով տենց ակտիվ լինի, զարմացել եմ, այո որոշ բաների վրա: Որովհետեւ բաներ կա, որ ամեն ինչին չափ կա, էլի, ձեւ կա: Ձյունը ձյուն ա մնում, ձյունը անձրեւ չի լինում, անձրեւն է անձրեւ»:
Հարցին՝ Սեյրան Օհանյանին չե՞ք տեսել վերջին շրջանում, նա արատավոր բաներ է տեսնում համակարգում՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Էդ լավ ա, որ շատ լավ բաներ է տենում, ուզում է լավ լինի»: Նա ասաց, որ ՊՆ-ից դուրս գալուց հետո մեկ-երկու անգամ հանդիպել է Սեյրան Օհանյանին եւ խոսել: Մեր հարցին՝ նեղացա՞ծ էր՝ նա պատասխանեց. «Խելքս չի կտրում, ինչի՞ց պիտի նեղանար: Ասենք, ես 2008-ից ՊՆ-ից դուրս եմ եկել փոխնախարարի պաշտոնից, ումի՞ց նեղանայի, հետո փորձել եմ ինչ-որ բաներում բանակին ինչ պետք է անեմ»:
Նա ասաց, որ հիմա ԵԿՄ-ում փորձում է նորից բանակին ծառայել եւ շարունակել իր ծառայությունը՝ այլ ձեւով՝ նախապատրաստելով զինվորին: Մեր հարցին՝ ընդդիմադիր դաշտում Սեյրան Օհանյանը չի՞ կարող էլի հայրենիքին օգտակար լինել՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ո՞վ ա ասում չէ: Բայց գաղափարախոսությունն ուրիշ բան է, հայրենիքը՝ ուրիշ: Ամեն տեսակի գաղափարախոս մարդիկ կլինեն, բայց հայրենիքը, ծնողը մի հատ ա: Ոնց որ քու հորից, մորից դու կհրաժարվե՞ս»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ