Լրահոս
Օրվա լրահոսը

«Լսի՛, ոնց որ քու ծնունդն ա, ես գամ քո կիսուրից հարցեր տամ». Սեյրան Սարոյանը՝ Սեյրան Օհանյանի մասին (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հունվար 28,2017 13:29

«Էսօր իմ համար պռազդնիկ ա, ոչ մի քաղաքականություն չկա էսօր: Էսօր մեր զինվորին առողջություն ցանկանանք, լավ ծառայություն, գան հասնեն տուն՝ իրենց ծնողներին»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ, ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Նա ասաց, որ նոր է ոտքը վիրահատել, անգամ ցավազրկող է խմել, որ միայն գա հասնի Եռաբլուր: Նա չկարողացավ անգամ շիրիմներին մոտենալ, Եռաբլուրի աստիճանները բարձրացավ, ընկերներին շնորհավորեց ու նորից նստեց մեքենան:

Սեյրան Սարոյանն ասաց, որ ցավ է ապրում ՊՆ նախկին նախարարի՝ Սեյրան Օհանյանի համար, որ ընդդիմադիր դաշտում է, բայց ամեն մարդ ինքն է որոշում, թե որ ճամբարում լինի:

Անդրադառնալով իր՝ ապագա խորհրդարանում լինելուն՝ նա ասաց. «Իսկ դուք ինձ տեսնու՞մ եք, իմ դեմ խաղ կա՞: Իմ ուզելո՞վ է էդ, խի էդ պաշտո՞ն է, ժողովուրդը պիտի ուզի, դուք պիտի ուզեք, հո սաղ իրանց գլխու չե՞ն»:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ Մանվել Գրիգորյանն ասաց, որ իր համար շատ անսպասելի էր Սեյրան Օհանյանի հեռանալը, Ձեր համար անակնկա՞լ էր դա՝ նա պատասխանեց. «Իհարկե, անսպասելի էր»: Նա ասաց, որ Սեյրան Օհանյանին չի պատկերացնում՝ որպես ընդդիմադիր գործիչ:

Հարցին՝ մի օր ձեզ կտեսնե՞նք ընդդիմադիր դաշտում՝ նա ծիծաղեց. «Չէ՜, էդ աչքով լույս չես տենա»:

Մեր դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանը, որը ձեր զինակից ընկերն է, այս համակարգում խնդիրներ է տեսնում, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Եկեք ուրախ բաներից խոսանք, էլի: Լսի, ոնց որ քու ծնունդն ա, ես գամ քո կիսուրից, կեսրարից, ինչքան վատ բան կա խոսամ ու իրանցից հարցեր տամ ձեզի»:

Ավելի ուշ միացավ ՀՀԿ-ի տատիկը, նա ասաց, որ դեկտեմբերին զինվորների ճաշն է կերել, շատ համով էր. «Համը բերանս է մնացել»: Սեյրան Սարոյանը խորհուրդ տվեց. «Մի հատ էլ գնա»: Նա ասաց, որ առանց ՀՀԿ-ի տատիկի կյանք չունեն. «Դու մեր բոլորի տատին ես»: Տատիկն ասաց, որ ինքը ծնվել է գեներալ Մանվել Գրիգորյանի ծնունդի օրը՝ հունիսի 14-ին, Սեյրան Սարոյանն էլ կատակեց. «Բա գեներալներն էդ օրն են ծնվում, դու հո իմ նման հարիֆ չես»:

ՀՀԿ-ի տատիկն ասաց, որ ջղայնացած է, բայց ոչ թե մեր ազգի վրա, այլ՝ ադրբեջանցիների: Սեյրան Սարոյանն էլ հորդորեց. «Թուլցի՛»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031