Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չթողեց իրեն համբուրեն. «Հանգիստ, կռիվ մի՛ արեք» (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունվար 28,2017 12:51

Այսօր Բանակի տոնի կապակցությամբ Եռաբլուր էին այցելել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Բակո Սահակյանի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանը շնորհավորեց բոլորին՝ տոնի կապակցությամբ, հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին, խոնարհվեց Վազգեն Սարգսյանի շիրիմի առջեւ:

Ինչպես միշտ, Եռաբլուրում բազմաթիվ քաղաքացիների էին հավաքվել՝ նամակները ձեռքներին եւ սպասում էին Սերժ Սարգսյանին: Նախագահը լսեց նրանցից մի քանիսին եւ հուսադրեց՝ մենք ձեր հարցերով կզբաղվենք:

 

Մի կին սկսեց Սերժ Սարգսյանի հետեւից բղավել, թե պարոն նախագահ, չե՞ք լսում, մի հատ էստե՛ղ նայեք: Սերժ Սարգսյանը շրջվեց եւ արձագանքեց. «Հանգիստ, կռիվ մի՛ արեք»: Կինը մեղմացրեց տոնը եւ ասաց՝ կռիվ չեմ անում: Նա չէր կարողանում իրեն հատկացված կարճ վայրկյանների ընթացքում բացատրել, թե ինչ է ուզում. «Ձեր ցավը տանեմ, դուք միշտ…ես խնդրում եմ ձեզ…դուք անձամբ լուծում տվեք, նամակը տվել եմ այն տղային»: Բողոքող կինը վստահեցրեց, որ շատ շնորհակալ է Սերժ Սարգսյանից. «Բոլոր Մանուկյան, Մարտիրոսյանները միշտ գոհ են ձեզանից»: Սերժ Սարգսյանը կնոջը շնորհակալություն հայտնեց:

Ուշագրավ է, որ այդ թեժ պահին ՀՀԿ-ի տատիկը մոտեցավ նախագահին ու փորձեց համբուրել: Սերժ Սարգսյանը թույլ չտվեց՝ ասելով, որ դրա տեղը չէ, ժամանակը չէ:

Ավելի ուշ մենք ՀՀԿ-ի տատիկին հարցրեցինք՝ շա՞տ նեղացավ, որ Սերժ Սարգսյանը թույլ չտվեց համբուրել իրեն: Նա պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը միշտ ճիշտ է, իրոք, դրա տեղը չէր, ժամանակը չէր. «Ես մեծ կնիկ եմ, կարող է չհասկացա մի պահ: Բայց ես պաչելու համար չեմ նեղվում: Ես Սերժ Սարգսյանին միշտ համբուրում եմ, ամեն օր եմ նրան համբուրում իմ աղոթքներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031