Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական կազմակերպությունների հայտերը կարող են ներկայացվել ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ.Սարգսյան 3/8 հասցեով կամ ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
1. Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ սահմանված այն հասարակական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ պահանջները՝
1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ.
2) որոնց կանոնադրությամբ ամրագրված է հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվելը.
3) ունեն միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության փորձ.
4) կներկայացնեն միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական նախաձեռնությամբ հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող առնվազն երկու իրականացված ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն.
5) կներկայացնեն միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ գործընկեր կազմակերպության դրական եզրակացություն (գնահատական):
2. Հասարակական կազմակերպությունը հայտին կից ներկայացնում է այն փաստաթղթերը (բնօրինակ և պատճեն), որոնք փաստում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով ամրագրված պահանջներին (չափանիշներ) հասարակական կազմակերպության համապատասխանությունը:
3. Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի 300-ն որոշմամբ սահմանված կարգով:
Հայտերը ընդունվում են ընթացիկ տարվա հունվարի 28-ից մինչև փետրվարի 8-ը, ներառյալ՝ աշխատանքային ժամերին:
Հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն են՝ 010594022, [email protected]:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն