Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը Ֆրանսիայում մրսե՞լ է

Հունվար 28,2017 11:56

Ծաղկաձորում անցկացրած երկշաբաթյա ուսումնամարզական հավաքից հետո հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի վեց ըմբիշներ մեկնել են Ֆրանսիա, որտեղ այսօր մեկնարկում է միջազգային ներկայացուցչական մրցաշար: Դա մեր թիմի առաջին միջազգային մեկնարկն է լինելու նոր մրցաշրջանում:

Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի՝ Փարիզ մեկնած թիմում են Գեւորգ Ղարիբյանը՝ 59 կգ քաշային կարգ, Կարեն Ասլանյանը՝ 66 կգ,  Ռաֆայել Ալեքսանյանը՝ 71 կգ, Կարապետ Չալյանը՝ 75 կգ, Մաքսիմ Մանուկյանը՝ 85 կգ եւ օլիմպիական չեմպիոն, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Երեկ ըմբիշներն անցել էին կշռման արարողությունը եւ սպասում էին վիճակահանությանը: Սակայն ուշ երեկոյան մրցաշարի պաշտոնական կայքում Արթուր Ալեքսանյանի անունը 98 կգ քաշայինների ցուցակում բացակայում էր: Aravot.am-ը փորձեց կապվել Փարիզի հետ, բայց չստացվեց: Այնուամենայնիվ, մեր չճշտված տեղեկություններով Արթուր Ալեքսանյանը մի թեթեւ մրսել է եւ մարզիչները որոշել են, որ նա մրցագորգ չմտնի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Armedia.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031