ՀՀԿ խորհրդի վերջին նիստի ընթացքում փոխվեց կուսակցության խորհրդի կազմը, գնացին 9-ը, եկան 35-ը։ Երեկ պարզեցինք, թե ովքեր են խորհրդից դուրս մնացածները։ Նոր կազմում չեն լինի Ալրաղացի Լյովիկը՝ Լեւոն Սարգսյանը, որը տարիներ շարունակ ծառայել է իշխանություններին, իսկ վերջին տարիներին, ըստ լուրերի, գրեթե սնանկացել է,
Մանվել Բադեյանը, ով ԱԺ պատգամավոր էր, ամիսներ առաջ նշանակվեց Քուվեյթի դեսպան ու տեղափոխվեց այդ երկիր, Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ էկոնոմիկայի նախարար աշխատած Տիգրան Դավթյանը, Լեհաստանի դեսպան, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը, Արտուշ Ղուկասյանը՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեսչության պետ, նախկինում փոխմարզպետ, նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, ինչպես նաեւ երեք անհայտ ՀՀԿ-ական կանայք՝ Լիաննա, Մարթա, Սյուզան։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում