Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք գործ չունենք այն ձայների հետ, որոնք վաճառվում են ընտրակաշառքով. Աղվան Վարդանյան. «Հրապարակ»

Հունվար 28,2017 11:12

Ներկայացնում ենք ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանի հետ հարցազրույցից հատված.

– Այսօր արդեն երեք դաշինք է ձեւավորվել՝ Ծառուկյանի դաշինքը, Օհանյանի դաշինքն ու «Ելքը»։ Այս ֆոնին ՀՅԴ-ի շանսերն ինչպե՞ս եք գնահատում, եւ արդյոք դժվար չի՞ լինի մրցակցել այս դաշինքների հետ եւ ավելի շատ տեղ ունենալ խորհրդարանում։

– Այն, որ քաղաքական դաշտում պիտի գնա խոշորացում, եւ պառլամենտական համակարգը թելադրում է միավորումներ, ակնհայտ է։ Եվ դա առաջին հերթին մեր արածն է։ Մրցակցությունը մեծանալու է, այո, բայց Դաշնակցությունը ե՞րբ է վախեցել մրցակցությունից։ Եվ մարդիկ՝ գիտակից մարդիկ, մտածող, համեմատելու են։ Երկրում այսօր սկիզբ է դրվել որակական փոփոխությունների՝ տեսնի մի մասը, թե չտեսնի։ Երկրում այսօր ռեալ բաներ են սկսել կատարվել։ Կախված նրանից, թե որքան մեծ կլինի Դաշնակցության ներկայությունն ապագա պառլամենտում, այդ փոփոխությունները կխորանան, որակ կստանան, կդառնան ամեն քաղաքացու համար տեսանելի։

– Դուք այսօր այն իշխանության մեջ եք, որից դժգոհ է ժողովուրդը։ Կոալիցիայում լինելը չի՞ ազդի ՀՅԴ-ի ձայների քանակի վրա։

– Իհարկե, չի ազդի։ Մենք երբեք բողոքավոր, դժգոհ, որ ինչ էլ անես՝ դժգոհելու է, մենք էդ ձայների հետ գործ չունենք։ Մենք գործ չունենք նաեւ այն ձայների հետ, որոնք վաճառվում են ընտրակաշառքով։ Մենք գործ ունենք հասարակության այն հատվածի հետ, որը, իմ կարծիքով, շատ մեծ է, որը մտածում է, գիտակցում է, համեմատում է քաղաքական ուժերին, տեսնում է, թե ով ինչ է արել եւ ինչ է անում, ով սկզբունքային է եղել եւ ով է շաբաթը մեկ տեսակետ փոխել։ Հասարակության մեջ կա նաեւ մարդկանց մի մեծ զանգված՝ առնվազն 20 տոկոս, որոնք ինքնուրույն են։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031