Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մրցակցային պայքարն, ի վերջո, հանգեցնելու է Հայաստանի՝ որպես պետության մրցունակության անկմանը. «168 ժամ»

Հունվար 28,2017 10:26

Օրերս հայտնի դարձավ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում շուրջ 1500 տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ։ Նման որոշում է կայացրել այդ հարցով դեռևս անցած տարի ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ։

Իշխանությունը, իհարկե, ամեն կերպ փորձեց խափանել տեսախցիկների տեղադրումը՝ դա պատճառաբանելով ֆինանսական միջոցների անբավարարությամբ և  մրցույթին ընդամենը մեկ կազմակերպության մասնակցությամբ, որն առաջարկել է շատ բարձր գին։ Խնդիրը լուծվեց միայն Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի միջամտությունից հետո, ով նախ՝ խոստացավ ավելացնել այդ գործընթացի համար ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը, բացի այդ, հասավ նրան, որ կառավարությունը հրաժարվեց դրա համար անհրաժեշտ սարքավորումների ներկրումից գանձվելիք հարկերից։

Եվրամիությանը, փաստորեն, մնացել է աջակցել, որպեսզի ռուսամետ ուժերի միջև պայքարը լինի մրցակցային և համապատասխանի միջազգային չափանիշերին, ինչը, իհարկե, դրական է։ Ողջ խնդիրն այն է, որ այդ մրցակցային պայքարն ի վերջո հանգեցնելու է Հայաստանի՝ որպես պետության մրցունակության անկմանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031