ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են Վայք – Ջերմուկ, Բերդ – Ճամբարակ և Ջրաբեր – Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքները: Գեղադիրի, Էջմիածնի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արզնի – Նոր Գեղի, Գորիս – Սիսիան ճանապարհահատվածներում մերկասառույց է:
Բքի պատճառով դժվարանցանելի են Ջաջուռի լեռնանցքը, Գյումրի – Կապս – Ամասիա, Արթիկ – Ալագյազ, Արթիկ – Մարալիկ, Եղվարդ – Արագյուղ, Նոր Գեղի – Քարաշաղ ճանապարհահատվածները: Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններին և Չարենցավանի հատվածում բուք է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն