Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում երկու օր առաջ ձայների 100 «կողմ», 15 «դեմ» հարաբերակցությամբ ընդունվեց ուկրաինացի պատվիրակ Վոլոդիմիր Արիեւի հեղինակած՝ «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» ոչ հայանպաստ զեկույցը:
«Առավոտի» հարցին` ո՞րն է պատճառը, որ նման ձեւակերպումներն ավելի հաճախ են սկսել հայտնվել ԵԽԽՎ փաստաթղթերում, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը պատասխանեց. «Մեզ համար խիստ անընդունելի` օկուպացված տարածք բառակապակցությունը, երբ ԼՂՀ-ն դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս, առաջին անգամ եղել է 2005-ին ընդունված 14/16 բանաձեւում: Հետո այն օգտագործվել է Ուոլթերի զեկույցում` մեկ տարի առաջ, որը մերժվեց, եւ Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցում: Եթե ինչ-որ պահի ունեցել ենք թերացում կամ կաշառվածության գործոն, կամ ոչ հետեւողական աշխատանք, ապա այդ խնդիրն ունեցել ենք հենց 2005-ին»:
Նաիրա Կարապետյանի հետ հարցազրույցը
Կարդացեք նաև
«Առավոտ»
27.01.2017