«Առավոտի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքում արդեն սկսվել են հստակ նախընտրական դերաբաժանումները։ Այսպես, դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանի տեղակալ է նշանակվել «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը:
Վերջինիս վստահվել են նախընտրական դաշինքի քարոզչական աշխատանքները։ Արման Վարդանյանը ձեւավորել է քարոզչական մեծ թիմ, որի առաջ խնդիր է դրված ոչ միայն քարոզչություն իրականացնել, այլ նաեւ հակազդել հնարավոր հակաքարոզչությանը:
«Առավոտ»
Կարդացեք նաև
27.01.2017