Լրահոս
Օրվա լրահոսը

Բալաստային նյութերը ինչքանով են կարեւոր

Հունվար 28,2017 12:30

Բալաստային նյութերը սննդամթերքի բաղադրամասեր են, որոնք օրգանիզմը չի յուրացնում։ Բալաստային նյութերը դիետիկ մանրաթելերն են (բջջանյութ, պեկտին եւ այլն), որը չի մարսվում ստամոքս-աղիքային տրակտի կողմից: Դրանք չեն պարունակում կալորիաներ եւ չեն կարող արյան մեջ բարձրացնել շաքարի պարունակությունը, ոչ էլ ավելացնել քաշը։ Ընդհակառակը, բալաստային նյութերի մեծ քանակությունը հանգեցնում է այն բանին, որ օրգանիզմը սննդի մեջ պարունակվող ածխաջրերն ավելի դանդաղ կամ քիչ քանակությամբ է ընդունում, այնպես որ, արյան մեջ շաքարի պարունակությունը քիչ է բարձրանում։ Գոյություն ունի բալաստային նյութերի երկու տեսակ` չլուծվող բալաստային նյութեր, որոնք կրճատում են սննդի ընդունման եւ արտազատման միջեւ ժամանակը, որը չնայած կշտանալու զգացողությանը, ավելի քիչ ածխաջուր եւ ճարպ է վերցնում սննդից։ Բացի այդ, նրանք կանխում են փորկապությունը։

Լուծվող բալաստային նյութերը կրճատում են ճարպի ընդունումը աղիքներից եւ կանխում են աթերոսկլերոզը։

Բալաստային հարուստ նյութերով սննդամթերքը, որպես կանոն, պարունակում է շատ վիտամիններ, միկրոտարրեր եւ հանքային աղեր: Բալաստը դրական բակտերիաների համար աղիներում ստեղծում է բարենպաստ կենսամիջավայր, որի բացակայության հետեւանքով կարող է առաջանալ հաստ աղիքի քաղցկեղ: Ստամոքսաղիքային տրակտում ստեղծում է բարենպաստ միջավայր, որի շնորհիվ միկրոօրգանիզմները սինթեզում են կարեւորագույն նյութեր` ամինաթթուներ, որոշ ֆիզիոլոգիական ակտիվ հորմոնանման նյութեր, վիտամին K, բիոտին, B1, B4, B12 եւ այլն:

Բացի այդ, նրանք կարող են նվազեցնել որոշ քիմիական նյութերի, ինչպես գունային եւ լրացուցիչ նյութերի վնասակար ազդեցությունը, եւ շատ գիտնականների կարծիքով, պաշտպանական գործառույթ ունեն աղիքների քաղցկեղի դեմ։
Բալաստային նյութերը շատ կարեւոր են ավելորդ քաշը իջեցնելու համար, քանի որ նրանք մեղմում են արյան մեջ շաքարի բարձրացումը եւ ինսուլինի պարունակությունը։ Եթե նույնիսկ ընդունում են «վատ» ածխաջրեր` դրանք ամենեւին այնպես չեն բարձրացնում շաքարը, ինչպես որ դրանք համակցվում են բալաստային առատ նյութերի հետ։ Այդ իսկ պատճառով բալաստային նյութերով հարուստ խոշորահատիկ հացը (սեւ հացը) ավելի քիչ է բարձրացնում շաքարը, քան սպիտակ ալյուրի հացը, որը աղալու ընթացքում անջատվում է բալաստային նյութերով հարուստ կեղեւային շերտերից։

Սուրճը խմիչք է, որը շատ մարդկանց համար անփոխարինելի է թվում, քանի որ նրա մեջ պարունակվող կոֆեինը խթանիչ ազդեցություն ունի, եւ նրանք իրենց զգում են ավելի աշխատունակ։

Թեեւ սուրճն ինքը չի պարունակում նյութեր, որոնք կարող են գիրացնել, սակայն կարող է նպաստել ինսուլինի ավելցուկ ունեցող մարդկանց օրգանիզմում ինսուլինի լրացուցիչ արտադրությանը։ Սուրճի մասին ասածը վերաբերում է նաեւ սեւ թեյին, քանի որ այն պարունակում է ավելի շատ կոֆեին։ Ընդունելի են կոֆեինազրկված սուրճի տեսակները։ Խորհուրդ է տրվում խոտաբույսերով թեյ եւ բոլոր դեպքերում՝ թույլ սեւ թեյ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

27.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031