Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Հունվար 27,2017 22:58

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը որոշել է, որ ցեղասպանությունների քրեականացումը «անհրաժեշտ չէ և անհամաչափ հարձակում է խոսքի ազատության դեմ»: Այս մասին հայտնում է Nouvelles d’Armenie-ն:

Հիշեցնենք, Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին ընդունվել էր ազգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների և զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծ:

Այսպիսով, Սահմանադրական խորհուրդը փոփոխել է երկրի «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքի 173-րդ հոդվածի 2-րդ կետը, որով պատասխանատվություն էր սահմանում մարդկության դեմ իրականացված ոճիրների ժխտման համար, անգամ այն պարագաներում, երբ տվյալ ոճիրն իրավականորեն չի դատապարտվել ֆրանսիական կամ միջազգային դատարանի կողմից:

Խորհրդի եզրակացության մեջ նշվում է, որ այդ օրինագծի ընդունումը կհանգեցնի անորոշության և կխանգարի պատմական բանավեճերին՝ վնաս հասցնելով ազատ արտահայտմանը: Այդպիսով, ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը ճանաչվել է հակասահմանադրական :

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031