Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշ, դիվերսիոն ներթափանցում Ադրբեջանի կողմից. Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում (Տեսանյութ)

Հունվար 27,2017 21:50

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ:

Հարգելի գործընկերներ,

Ես վստահ էի, որ Ադրբեջանը բաց չի թողնելու հնարավորությունը հերթական անգամ այստեղ, Եվրոպայի խորհրդում, աղավաղելու ճշմարտությունը, հերքելու փաստերը և հերթական անգամ մնալու է անպատիժ, և անգամ չի արժանանա ամոթանքի։

Հենց սա պատճառը, որ ես ուզում եմ ձեզ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական երկու հաղորդագրություն։

Առաջինը` Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, անցնելով Հայաստանի պետական սահմանի հարավ-արևելյան մասը և հարձակում կատարել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ:

Եվ երկրորդ՝ դիվերսիոն հարձակումից հետո ադրբեջանական կողմը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որի միջոցով փորձ է արվել կատարվածի պատասխանատվությունը գցել հայկական կողմի վրա:

Ադրբեջանի ներթափանցման ապացույց է այն փաստը, որ դիվերսանտները հենց թիկունքից են սպանել հայ զինծառայողներին, մինչ վերջիններս լվացվում էին:

Հարգելի գործընկերներ,

Եվս մեկ անգամ պետք է Ձեր ուշադրությանը հրավիրեմ, որ վերը նշված հարձակումը տեղի է ունեցել Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանին, ոչ թե Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Ադրբեջանական կողմը ձեռնարկելով այս քայլը, կայացրել է քաղաքական որոշում և իրականացրել է այն:

Ադրբեջանը, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի անդամ, խախտել է ոչ միայն Խորհրդի անդամ դառնալու ժամանակ իր ստանձնած պարտավորությունները, այլ նաև խախտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ պայմանավորվածությունը` բարեխիղճ բանակցությունների սկզբունքը: Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ, ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, 1970թ. Միջազգային իրավունքի սկզբունքներին վերաբերող հռչակագրի պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և համագործակցության հիմունքները, նաև 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտը:

Եվ ամենակարևորը՝ Ադրբեջանը խախտել է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան, որտեղ առաջին հերթին գերակայվում է` կյանքի իրավունքի սկզբունքը:

Հարգելի գործընկերներ, անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ:

Հետևաբար մեզ անհրաժեշտ է համատեղ և համաձայնեցված գործողությունները՝ այս բռնությունն ընդմիշտ չեզոքացնելու համար: Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ` ԵԽԽՎ-ում զարգացնելու ժողովրդավարական արժեքները: Եվ մենք իրավունք չունենք աչք փակել ցանկացած պետության կողմից մարդու իրավունքների և խաղաղության նկատմամբ ոտնձգությունների դեմ:

Մենք պետք է մշտապես արժանի և կոշտ պատասխան տանք այսպիսի դրսևորումներին, որպեսզի կատարենք մեր ստանձնած պարտավորությունները, որպես ԵԽ անդամ երկիր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031