Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձան կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի

Հունվար 27,2017 20:32

Հունվարի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։

Զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձան կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։

Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։

Երկուստեք բարձր գնահատելով Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը՝ զրուցակիցները կարևորեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ միակ գրասենյակի աշխատանքը։

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031