Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի մշակույթի տունը կարծես ռմբակոծված լինի: Այն ավերված, թալանված է: Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանին հարցրինք՝ մշակութային օջախը ե՞րբ է ավերվել: Նա ասաց որ 2015թ. սեպտեմբերի 25-ին, երբ ինքը սկսել է պաշտոնավարել որպես համայնքի ղեկավար, մշակույթի տունն ավերված էր: Նրան հարցրինք՝ մշակույթի տան ավերվելու կապակցությամբ քրեական գործ էր քննվում, ի՞նչ եղավ դրա ընթացքը: Գյուղապետն ասաց, որ իր տեղեկություններով՝ այդ գործը փակվել է:
Որեւէ կազմակերպության դիմե՞լ եք մշակույթի տունը վերանորոգելու առաջարկով: Մեր այս հարցին Ա.Վիրաբյանը պատասխանեց. որ ինքը չի դիմել, նախկին գյուղապետ Հայկ Քամալյանն այդ խնդրով դիմել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ