Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ին հորդորել է վերադառնալ Թուրքիայում մոնիտորինգի գործընթացի վերականգնման առաջարկին

Հունվար 27,2017 19:46

Հունվարի 27-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ավարտին՝ ազատ բանավեճի ձևաչափում , ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի քարտուղարությանն է փոխանցել իր ելույթը, որտեղ ԵԽԽՎ-ին կոչ է արել վերականգնել Թուրքիայում մոնիտորինգի գործընթացը:

Իր ելույթում հայկական պատվիրակության ղեկավարը մտահոգիչ է համարել Թուրքական ժողովրդավարական ինստիտուտների վիճակը և այդ երկրում ընթացող հակաժողովրդավարական գործընթացները, որոնք ԵԽԽՎ-ի «թեժ» թեմաներից են:

«Ցավոք, մեր գործընկերների կողմից նախորդ քննարկումներին արտահայտված կարծիքները հաշվի չեն առնվել,  եւ Թուրքիայի մոնիտորինգի ընթացակարգի վերաբացման առաջարկները մերժվել են, մինչդեռ դա կարող էր կանխարգելիչ ազդեցություն ունենալ երկրում ժողովրդավարական ազատությունների կոպիտ խախտումների դեմ» – ելույթում ընդգծել է տիկին Նաղդալյանը՝ հավելելով, որ Թուրքիան Հայաստանի անմիջական հարեւանն է, եւ Հայաստանը մտահոգվելու բոլոր պատճառներն ունի:

Անդրադառնալով թուրքական վարչակարգի՝ հարեւանների հետ հարաբերություններում հակաժողովրդավարական պահվածքին, անտեսելով ստանձնած միջազգային պարտավորությունները՝ Հայաստանի հետ սահմանը 25 տարի փակ պահելու փաստին,  տիկին Նաղդալյանը աբսուրդ է որակել նման քաղաքականությունը՝ այսօրվա «առանց  սահմանների» աշխարհում:

«Ի՞նչ է կատարվում մերօրյա Թուրքիայում: «Զուգահեռ պետության»,  ինչպես Թուրքիայում անվանում են Գյուլենական շարժումը, որոնումների ու վնասազերծման անվան տակ՝ շարունակվում են զանգվածային ձերբակալությունները: Կարծում եմ՝ հասկանում եք՝ ինչ է սպառնում այդ մթնոլորտում ձերբակալված ու աշխատանք կորցրած մարդկանց: Ներկայումս տասնմեկ պատգամավորներ են ձերբակալվել և դատապարտվել  երկարաժամկետ  ազատազրկման»,- փաստել է տիկին Նաղդալյանը՝ միաժամանակ խիստ մտահոգիչ համարելով ԶԼՄ-ների և անհատ լրագրողների ճակատագիրը:

Այս համատեքստում տիկին Նաղդալյանը հիշեցրել է բոլորովին վերջերս Թուրքիայի խորհրդարանում խոսքի ազատության ու ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիության ոտնահարման ցայտուն դրսևորումը,  երբ հայ պատգամավորը զրկվեց երեք նիստի մասնակցելու հնարավորությունից, միայն այն բանի համար, որ խորհրդարանում հնչեցրեց «հայոց ցեղասպանություն» բառը ու կոչ արեց անցյալի հետ առերեսվել:

«Այն ամենը, ինչ կատարվում է Թուրքիայում՝ ազգային փոքրամասնությունների, ազգայնականության զարթոնքի, կառավարման համակարգում բռնապետության հաստատման, պատերազմի ու խաղաղության միջակայքում գոյության հետ կապված , ստիպում են հիշել 100 տարի առաջվա իրադարձությունները, երբ զոհը հայերն էին և այլ քրիստոնյաները, այժմ՝ քրդերը: ԵԽ պահանջները Թուրքիային բնավ էլ արտառոց չեն՝ հարգանք ժողովրդավարական արժեքների, ազգային փոքրամասնությունների, մարդու իրավունքների նկատմամբ, արտառոցը՝  Թուրքիայի իշխանության վերաբերմունքն է այդ պահանջներին», – իր ելույթը եզրափակել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը ՝ Վեհաժողովին հորդորելով վերադառնալ Թուրքիայում մոնիտորինգի գործընթացի վերականգնման առաջարկին, որին միացել են եվրոպացի բազմաթիվ պատվիրակներ:

Մամուլի հաղորդագրություն

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031