Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վիրավոր զինծառայողներին արտերկրում բուժման համար ֆինանսական հարցերը լուծված են» (Տեսանյութ)

Հունվար 27,2017 19:20

Առողջապահության նախարարության բժշկական օգնության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանն այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում ասաց, որ վերջերս փոփոխություն է կատարվել զինծառայողներին արտերկրում բուժօգնության շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Տիկին Վարդանյանի խոսքերով՝ նախարարությունում գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որի անդամների որոշմամբ էլ զինծառայության ընթացքում վիրավորում ստացած զինվորներին կարող են պետպատվերով բուժումն ապահովել արտերկրում:

«Արդեն 5 զինծառայողների հարց է քննարկվել, որից  3-ին դրական պատասխան է տրվել, 2-ին դեռեւս ժամանակ կա սպասելու»,-ասաց տիկին Վարդանյանը:

Նրանք այն զինծառայողներն են, ըստ Վարդանյանի, որոնք ծառայության ընթացքում ստացել են այնպիսի վնասվածքներ, որոնք չի հաջողվում մեզ մոտ բուժել.«Նման  դեպքերում, պաշտպանության նախարարությունը հատուկ փաստաթղթային փաթեթով ներկայացնում է առողջապահության նախարարությունում գործող հանձնաժողովին՝ մասնագիտական եզրակացությունից հետո որոշվում է բուժումը շարունակել արտերկրի առաջավոր կլինիկաներում՝ նախկին ԱՊՀ կամ եվրոպական երկրների կլինիկաներ»:

Կան զինծառայողներ, որոնք հաշմանդամություն ձեռք բերել ծառայության ընթացքում, բայց խնդիր ունեն հաշմանդամության կարգ ստանալու, այսինքն, չափանիշներին չեն համապատասխանում, եւ ինչպես ասաց տիկին Վարդանյանը, նրանք հիմա կարող են պետպատվերով հատուկ վերականգնողական ծրագրից օգտվել:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք չեն կրկնվի Արման Լազգիյանի եւ Ռոբերտ Առաքելյանի դեպքերը, որոնք ապրիլյան պատերազմից հետո ծանր վիրավորում էին ստացել, կառավարությունը խոստացել էր նման զինծառայողների բուժումը արտերկրում իրականացնել, սակայն, նրանք այժմ բուժումը շարունակում են Գերմանիայում բարեգործության հաշվին, ոչ պետական ֆինանսավորմամբ:

Ծաղիկ Վարդանյանը վստահեցրեց՝«Ոչ, նման դեպքերը չեն կրկնվի, որովհետեւ ֆինանսների հայթայթման մեխանիզմները կառավարության որոշումով կարգավորված է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031