Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը Aravot.am-ին տված հարցազրույցում պատմեց Գերմանիայում մարզչական գործունեություն ծավալելու համար պարտադիր պահանջների մասին: Նրա պատմելով. «Այնտեղ մեր ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի դիպլոմը ճանաչում են: Բայց մարզիչ աշխատելու համար չորս տարին մեկ անպայման պետք է վերապատրաստման դասընթացներ անցնես, լիցենզիա ստանաս, նաեւ՝ որակյալ առաջին բուժօգնություն ցույց տալու: Ընդորում, տարիքային խմբերի համար պահանջները տարբեր են:
Ինձ Գերմանիայում առաջարկեցին աշխատել պատանի աղջիկների թիմի հետ: Այդ ժամանակ փորձեցի միջնեկ դստերս՝ Անիի հետ էլ պարապել: Հրաժարվեց»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արմեն Մկրտչյանի ՖԲ էջի
Կարդացեք նաև