Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իրենք ուզում են, որ ինչ-որ մեկը պարոն Շիրխանյանին գրկած բերի դատարան, մենք դեմ չենք». Հայկ Ալումյան

Հունվար 27,2017 18:00

ՊՆ նախկին նախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր Նորք Մարաշի «հանցավոր խմբի» գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց, որ դեռ անցյալ դատական նիստի ժամանակ է դատարանից ճշտել՝ դատարանը պահանջո՞ւմ է ՔԿՀ-ից Շիրխանյանի բժշկական անկետաները, դատարանը դրական պատասխան է տվել:

«Բանտապետը որոշել է, որ չի տալու: Դե սա ուղղակի սանձարձակություն է: Սա այն է, որ արդեն ամեն ինչ որոշել են խառնել իրար, բանտապետը դատարանի փոխարեն պետք է որոշի՝ դատարանն ինչ պետք է ուսումնասիրի, ինչը չէ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Անդրադառնալով Շիրխանյանի նկատմամբ սանկցիա կիրառելու վերաբերյալ այսօր դատական նիստում մեղադրող դատախազի կատարած միջնորդությանը՝ պարոն Ալումյանն ասաց.

«Եթե իրենք ուզում են, որ ինչ-որ մեկը պարոն Շիրխանյանին գրկած բերի դատարան, մենք դեմ չենք, թող գրկած բերեն: Խնդիրն այն է, որ նա չի կարողանում տեղաշարժվել, թե հիմա նրան սայլակով, պատգարակով, թե գրկած կբերեն, բոլոր տարբերակներին համաձայն ենք, միայն թող բերեն դատարան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031