Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տնտեսական աճ իրականում չկա». Վահագն Խաչատրյան

Հունվար 27,2017 17:56

«Ռուսաստանը շատ ավելի լուրջ գործընկեր է, քան պատկերացնում ենք . ներուժը մեծ է, մինչդեռ մենք մտածում ենք զարտուղի ճանապարհներով ռուսական շուկայում ինչ-որ փոքր տեղ զբաղեցնել եւ վերջ… ծանրագույն վատ վիճակում ենք: Պատերազմական իրավիճակում անգամ կարող ենք մեր վիճակը բարելավել, բայց նպատակները ձեւավորված չեն, որովհետեւ գործունեությունը իշխանություն ունենալու մեջ է»,-«Մեդիա կենտրոնում» այսօր գնահատելով տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության քայլերը, ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:

Նա նշեց, որ հանրությանը ներկայացվելիք տնտեսական աճն իրականում չկա դեռեւս 2014թ.-ից. «Պետական պարտքն ավելացել է, մարդկանց եկամուտները չեն ավելանում, թոշակ-աշխատավարձ չի բարձրանում, գնողունակության աճ չի լինի այս տարի, գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտում խայտառակ վիճակ է…Կամ պատասխանատուները ժամանակի պակաս ունեն, կամ նախկինում չեն եղել բնագավառից եւ հիմա մեզ համար «հայտնագործություններ» են անում: Դեռեւս 2014թ.-ից գիտենք, որ մեզ ներկայացվելիք տնտեսական աճն իրականում չկա»:

Տնտեսագետը նաեւ «սուտ» որակեց տեղեկությունները, թե գյուղմթերքների արտահանումն ավելացել է վեց անգամ. «Եթե շարունակելու ենք խաբել, եղած ներդրումներն էլ չեն լինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031