Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին (լուսանկարում) ազատել է աշխատանքից:
Երևանի քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Գրիգորյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն