«Ես արդեն քիչ բան չգիտեի Հայաստանի մասին, երբ հանդիպեցի իմ կնոջը: Օրինակ՝ ես գիտեի, որ հայ կանայք դառնում են գերազանց կանայք եւ մայրեր: Եվ հիմա ես հնարավորություն ունեմ դա փորձելու», – «Առավոտի» հետ զրույցում ասաց կոնգոլեզցի քաղաքական գործիչ Ջեյմս Նզինգա Նկեմբոն:
Նրա կինը հայ է՝ Էլլադա Պետրոսյանը, եւ Ջեյմսը պատմում է. «Ես նաեւ գիտեի, որ Հայաստանն ունի մեծ տնտեսական խնդիրներ իր դիրքի պատճառով եւ շրջապատված լինելով թշնամական հարեւաններով: Միգուցե դա է պատճառը, որ այն ամբողջովին հանձնվել է Ռուսաստանին: Ինչեւէ, Հայաստանը պետք է ջանքեր գործադրի իր՝ Ռուսաստանի հավելվածը լինելու պատկերը փոխելու համար: Նա պետք է ընդլայնի իր գործընկերների ցանցը: Հայաստանը պետք է օգտվի իր մեծ եւ ազդեցիկ սփյուռքից: Քաղաքական գործիչների երիտասարդ սերունդը պետք է բացի երկիրը Եվրոպայի, Լատինական Ամերիկայի եւ ինչու ոչ` Աֆրիկյան երկրների հետ արդյունավետ համագործակցության համար»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել տպագիր «Առավոտի»` հունվարի 28-ի համարում:
այ քեզ բան,
հիմա ել կոնգոլեզցի՞ն մեզ խորհուրդ է տալու
Կոնգոյի վիճակից տեղյակ էք, վստահաբար…
…ասում են ինքը Կոնգոյի Դաշնակցական կուսակցության անդամ է, էնպես , որ իր ասածին կարելի է ունկնդրել…
արդարեւ, Կոնգոյում հաւանաբար աւելի լաւ հասկանան թէ ճիշտ ինչ է իսկական Դաշնակցությունը, քան թէ հայաստանյան կարգ մը – տակաւին սովետահոտ – շրջանակներում