Ազգային Ժողովի մասնակցության ձեւաչափի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցությունում դեռ որոշում չի կայացվել։
Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարծում, որ կուսակցության ներսում ձեւավորված տարբեր կարծիքները կդառնան պառակտումների պատճառ: Կուսակցությունը, ըստ նրա, միշտ է բաց եղել՝ եկող-գնացողների համար. «Ես էլ բազմաթիվ անգամ եղել եմ փոքրամասնության մեջ, բայց չեմ լքել կուսակցությունը, ամեն մեկը ունի կյանք, ամեն մեկը իր գլխի ճարն է ուզում տեսնել, հասկանալի է»:
Խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու կոչով է հանդես եկել մի քանի կուսակցություն: Երեկ էլ իշխող ՀՀԿ-ն հայտարարել է, որ պատրաստ է քաղաքական ուժերի հետ քննարկել ընտրությունների օրը վերանայելու հարցը: Ժառանգության համար, սակայն, այս հարցը սկզբունքային չէ. «Պետք է կանխել պատերազմը, թույլ չտալ, հետո նոր հարգել, հաջորդ կիրակին էլ ինչպես գիտեք սուրբ շաբաթն է սկսում, էականորեն օրը կարեւոր չէ»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ