Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ թանգարանը նորոգման կարիք ունի

Հունվար 27,2017 16:24

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղում գործող ազգագրական թանգարանը ստեղծվել է բերքաբերցի բանաստեղծ Նորայր Արզումանյանի ջանքերով: Ադրբեջանի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող թանգարանում մեր պատմության նյութական վկայություններն են:

Ն. Արզումանյանը թանգարանի տնօրենն է, թանգարանի միակ աշխատողը, սակայն աշխատավարձ չի ստանում: Ցուցանմուշները վատ պայմաններում են պահվում: Ն. Արզումանյանը հպարտանում է թանգարանի ցուցանմուշներով, հատկապես՝ հին, մեծ կարասով:

Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանին հարցրինք՝ ե՞րբ է թանգարանը նորոգվելու: Նա ասաց, որ 3 տարի առաջ Միքայել Վարդանյանի ֆինանսական աջակցությամբ թանգարանի տանիքը փոխվել է, պատերը դրսից սվաղել են, փլուզված մի պատը վերականգնվել է:

Գյուղապետն ասաց, որ հնարավորություն կար շենքի ներսն էլ նորոգելու, հատակը փոխելու, այդ նպատակով մշակույթի նախարարության հետ պայմանավորվածություն էր կայացել: Խնդիրը կարող է լուծվել նաեւ հովանավորների միջոցով:

Ա. Մադաթյանի խոսքերով՝ Նորայր Արզումանյանը դրան չի համաձայնվել, ասելով, որ թանգարանի ցուցանմուշները լավ պահպանելու համար հարկ է նախ եւ առաջ 10 մետրանոց պատ կառուցել, թանգարանի տարածքը ընդարձակել: Մադաթյանն ասաց, որ պատի կառուցումը խնդիրներ կառաջացնի, որովհետեւ թանգարանի կողքին սեփականաշնորհված կառույց է:

Գյուղապետը հավելեց, որ համայնքի սուղ բյուջեն հազիվ է բավարարում համայնքապետարանի աշխատողներին աշխատավարձ վճարելու համար, թանգարանի աշխատողի հաստիք չեն կարող պահել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031