2017 թվականի հունվարի 27-ին կայացած «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, հոգաբարձուների խորհրդի միաձայն, որոշմամբ ընտրվել է խորհրդի նախագահ:
Իր խոսքում Ա. Քարամյանը շնորհակալություն է հայտնել խորհրդին բարձր վստահության համար և խոստացել անել ամեն հնարավորը՝ ինստիտուտի գիտական և ուսումնական հաջողություններն ավելացնելու և կրթության որակը բարձրացնելու համար:
Հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը հաստատելուց հետո, ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը մանրամասն ներկայացրել է 2015-2016 թթ. ուսումնական տարում ինստիտուտի գործունեության հաշվետվությունը, որը խորհրդի կողմից գնահատվել է բավարար:
Նիստում հաստատվել է ինստիտուտի 2016 թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի կատարողականը, 2017թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, ինստիտուտի 2017թ. կառուցվածքն ու հաստիքացուցակը:
Կարդացեք նաև
Նիստի ավարտին հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ինստիտուտի ռեկտորի ընտրության կանոնակարգը և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պաշտոնի համար սահմանված ընթացակարգով հայտարարել է բաց մրցույթ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն