Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ռուսաստան, կանե՞ս ներդրում, լավ է, չե՞ս անի՝ կորած ենք». Թաթուլ Մանասերյան

Հունվար 27,2017 16:05

«Իրանի հետ պարտավոր ենք ունենալ ազատ տնտեսական գոտի՝ շրջափակումից դուրս գալու համար: Բացի այդ, որքան մենք Իրանի կարիքն ունենք, նույնքան էլ կարող ենք Իրանին տալ, օրինակ՝ ՏՏ ոլորտում»,-«Մեդիա կենտրոնում» այսօր անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ռուսաստանյան այցի շրջանակում Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման կարեւորությունը մատնանշելու փաստին, ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Անդրադառնալով ՀՀ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերին, Թաթուլ Մանասերյանն ասաց, որ ՀՀ ներդրումային միջավայրը նախ տեղացիների համար պետք է բարենպաստ լինի. «Կենտրոնացել ենք միայն Ռուսաստանի վրա: Ռուսաստան, կանե՞ս ներդրում, լավ է, չե՞ս անի՝ կորած ենք: Այս կախվածությունը մեզ մի օր կոչնչացնի: Ուզբեկն ու չինացին էլ մեր երկիրը որպես գրավիչ պետք է տեսնեն»:

Խոսելով պետական համակարգում կրճատումերի մասին՝ տնտեսագետը կարծիք հայտնեց, որ դրանք իրականում չեն նպաստում խնայողությանը. «Կրճատումները խորհրդային մեթոդներով են արվում՝ չխնայելով ոչ լավին եւ ոչ վատին: Դրանք արդյունավետ չեն: ՕԳԳ ունեցող մարդիկ եթե պիտանի են, չպետք է կրճատվեն՝ անկախ քաղաքական գունավորումներից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031