Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Իշխանությունը մեկ լավ բան արել է»

Հունվար 27,2017 14:49

Այսօր կայացած Հայաստանի դեմոկրատական կուսակցության 8-րդ համագումարում Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր ելույթը հումորով սկսեց: Մինչ բոլորը հայտարարում էին իշխանության արատների, ունեցած բացասական դերակատարման մասին, Պարույր Հայրիկյանն ասաց, որ իշխանությունը գոնե մեկ լավ բան արել է. «Իշխանությունը ստիպեց` իրար հետ չհամագործակցող ուժերին ի մի գալ եւ միասնական ճակատով պայքարել իրենց դեմ: Ցավոք, սա նրանց միակ «լավ» գործն է»:

Նա դրվատանքով խոսեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի մասին: ՀԴԿ-ականներին ասաց. «Պարկեշտ եւ պատասխանատու ղեկավար ունեք, հայկական քաղաքական դաշտի ամենաբարոյական մարդկանցից մեկն է Արամ Սարգսյանը»:

Պարույր Հայրիկյանը մանրամասն հիշեց Արամ Սարգսյանի եւ ՀԴԿ-ի հետ նախորդ համագործակցության փորձը`1996-ին, ապա 2000-ականներին: Վստահ է` այդ փորձն այժմ օգտակար կլինի:

Առաջիկա ընտրությունների մասով ԱԻՄ-ում այսպիսի մոտեցում ունեն. «Եթե չենք ստանում 51 տոկոս, ուրեմն բոլոր մանդատները դնում ենք`անկախ նրանից՝ ԱԻՄ-ը մեկ, թե տասը մանդատ կունենա այդ դաշինքում»:

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն էլ իր ելույթում ասաց, որ այս կուսակցություններին միացրել է նվիրումը երկրին, հավատը հայրենիքին եւ ապագային միտված մոտեցումները: «Մի կողմ ենք դնելու բոլոր տեսակի շահերը եւ լծվելու ենք երկրի իրավիճակը փոխելուն»,- ասաց նա`նկատելով, որ 2016-ին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը պաշտոնական տվյալներով 0,5 տոկոս է աճել, կոռուպցիայի ինդեքսում 10 կետով Հայաստանը ետ է գնացել, կիսաավտորիտար երկրից դարձել ենք ավտորիտար, ԼՂՀ-ն, ոչ թե հարակից տարածքները, միջազգային փաստաթղթերում ամրագրվում է որպես Ադրբեջանի տարածքային մաս, մինչդեռ իրենք իբր հասել էին ինքնորոշման իրավունքի ամրագրմանը: «Կորցրել ենք ձեռքներիցս ամեն ինչ: Սրանք դեռ խնդիրների երեւացող մի մասն է, խնդիրներն իրականում շատ ավելի խորն են»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031