Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ

Հունվար 27,2017 14:38
dataxazutyun

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011-2016թթ. ընթացքում նշված կազմակերպության պաշտոնատար անձի /անձանց/ կողմից ՊՈԱԿ-ի հաստիքային միավորների վրա հաստիքների համալրման անհրաժեշտության բացակայության պայմաններում հրամանագրվել են հիմնական աշխատողներ, պահվել է ՊՈԱԿ-ների միասնական հաստիքացուցակներով չնախատեսված մեկ հաստիքային միավոր, և նշված հաստիքները զբաղեցրած անձինք շուրջ 3.687.000 դրամ վարձատրություն են ստացել պետական բյուջեից:

ՊՈԱԿ-ի հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները, անօթևանների ընդունումը և դուրսգրումը չի արտացոլվել ճաշացուցակներում, որը հանգեցրել է սննդամթերքի ծախսի ՀՀ պետական բյուջեից 8.471.200 դրամ ավելի ֆինանսավորման: Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031