Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ում բաժինը չկիսելու հարաբերություններ են». Մանե Թանդիլյան

Հունվար 27,2017 14:28

«Այն, ինչ կատարվում է ՀՀԿ-ի շարքերում, բաժինը չկիսելու հարաբերություններ են: Այդ վերադասավորումները, ինչի արդյունքում մարդիկ լքում են կուսակցությունը, պարզ դարձավ երեկվա իրենց նիստից: Կուսակցության առաջին տեղակալի պաշտոնը կիսելու միտում եմ տեսնում, նույն Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունը լքելու որոշումը դրա համար էր»,- այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Ելք» Դաշինքի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը:

Նա ասաց, որ գործընկերների հետ միասին պայքարելու են քաղաքական սերնդափոխության համար. «ՀՀԿ-ն է մեղավոր ու պատասխանատու այն համակարգի համար, ինչ տիրում է մեր երկրում: Այն անհատները, որոնք լքում են կուսակցությունը, որոնք մաս են կազմել այս ամենին, նույն կերպարն են ինձ համար: Կլինի Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում, թե այլ կուսակցությունում, նա եւ նրա նմանները, որոնք դուրս են եկել ՀՀԿ-ից, այն մարդիկ են, որոնք կառուցել են այն Հայաստանը, որից ես, որպես քաղաքացի, երկար տարիներ դժգոհ եմ եղել»:

Նա նկատեց, որ իրենց Դաշինքը բաց է այն մարդկանց համար, որոնք կիսում են իրենց գաղափարախոսությունն ու մաս չեն կազմել այն համակարգին, որից դժգոհ են:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Կարինե Հակոբյանն էլ նկատեց, որ արժանահավատ չեն այն գործիչները, որոնք ընտրություններից երեք ամիս առաջ կուսակցություններ են հիմնում. «Խոսքը այն քաղաքական ուժերի մասին չէ, որոնք ժամանակին եղել են իշխանության մեջ, հետո դարձել ընդդիմություն… երբ պաշտոնյան ընտրությունից երեք ամիս առաջ հրաժարվում է ու անձնապես դառնում է  ընդդիմություն, դա վստահություն չի ներշնչում»:

Նա խնդրեց նույն հարթության մեջ չդնել իրենց ուժը: «Հայկական վերածնունդը» տարիների կենսագրություն ունի ու ընդդիմադիր դաշտում է սկսել գործել տարիներ առաջ:

Սեյրան Օհանյանի Դաշինքը համակրող Ազատ Արշակյանն էլ հավելեց, որ երբ անձը ՀՀ-ն բարեփոխելու հայտ է ներկայացնում, մենք պետք է նրանց այդպիսի հնարավորություն տանք:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031