ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները 2017 թվականի հունվարի 26-ին չհայտարարված հատուկ այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Այցի նպատակն էր ուսումնասիրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահման պայմանները, ինչպես նաև առանձնազրույցներ ունենալ նրանց հետ: Ուսումնասիրվել են նաև նրանց վերաբերյալ փաստաթղթերը:
Այցի ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված անձինք բարձրացրել են մի շարք խնդիրներ: Խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ քննարկվել և լուծվել է տեղում: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վերոնշյալ անձանց բողոքների հիման վրա սկսվել է գրավոր ընթացակարգ և պարզաբանումներ են պահանջվել համապատասխան պետական մարմիններից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Կարդացեք նաև