Տեղական լիգայի հանդիպման ժամանակ մրցավարը 11 մետրանոց հարված է նշանակել թուրքական «Գազիանտեպ» թիմի դարպասին, սակայն դարպասապահը որսացել է գնդակը եւ պատրաստվել տոնել դա: Նրան է միացել նաեւ պաշտպանը, որը, սակայն, այնպիսի ուժով է ցատկել դարպասապահի վրա, որ գնդակը վերջինի ձեռքից դուրս է պրծել ու հատել դարպասային գիծը: Մրցավարը գրանցել է դարպասի գրավում:
https://www.youtube.com/watch?v=s8fGONc5G4k
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ