Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կառուցողական է եղել, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Պաշտոնյայի խոսքով՝ Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը քննարկել են ԼՂ կարգավորմանն ուղղված կոնկրետ առաջարկներ և ուղղություններ:
Նա նշել է, որ հանդիպումը եղել է կառուցողական, և հույս է հայտնել, որ նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Էլմար Մամեդյարովը ռուսական կողմի նախաձեռնությամբ մեկնել էր Մոսկվա, որտեղ հանդիպել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ