Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանահայ ընտանիքը մտադիր է Հայաստանում ներդրում իրականացնել

Հունվար 27,2017 13:45

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 27-ին հանդիպել է լիբանանահայ Նազարյանների ընտանիքի հետ։ Լիբանանահայ ներդրողները ցանկանում են Հայաստանում տնային տեքստիլի (home textile)՝ սրբիչների, խալաթների արտադրություն հիմնել։

Ընկերությունը այս ոլորտում գործունեության հարուստ փորձ ունի տարբեր երկրներում։ Գործարարները նախարարին են ներկայացրել իրենց հետագա պլանները։ Նազարյանները Սուրեն Կարայանի հետ քննարկել են նաև հարկային, մաքսային, հումքի ներմուծման հետ կապված խնդիրները։ Նախարար Սուրեն Կարայանը վստահեցրել է գործարարներին, որ պետությունը աջակցության իր ողջ գործիքակազմով գործարարների կողքին է և կօգնի լուծել իրենց առջև ծառացած խնդիրները։ Սուրեն Կարայանը հույս է հայտնել, որ ընկերությունը հնարավորինս շուտ կգործարկի արտադրությունը: Գործարարներին իրենց հերթին նշել են, որ պլանավորում են հիմնել և սկսել արտադրությունը 2017 թվականին:

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031