Լրահոս
Օրվա լրահոսը

Չինարիում դիվերսիայի ժամանակ զոհվածների ընտանիքները դրամական օժանդակություն կստանան (Տեսանյութ)

Հունվար 27,2017 13:43

Թեեւ ազգ-բանակ գաղափարախոսության համատեքստում ընդունված այսպես կոչված «1000 դրամի օրենքը» չի տարածվում մինչեւ հունվարի մեկը զոհված զինծառայողների ընտանիքների վրա, սակայն տարեվերջին Չինարիի սահմանագոտում հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքները դրամական աջակցություն կստանան: Այս մասին այսօր Պն-ում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց նախարար Վիգեն Սարգսյանը:

«Նույն ծավալի գումարի, ինչ նախատեսում է օրենքը, փոխհատուցման ճանապարհները գտնելու ենք՝ բարերարների եւ նվիրատվությունների հաշվին»,-ասաց նա:

Նախարարը նշեց՝ հունվարի մեկից օրենքն ուժի մեջ է: Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Արցախի սահմանին զոհվել է զինծառայող Անդրանիկ Մուսիկյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031