Օրերս ստորագրվելու է Պաշտպանության նախարարության համակարգում էներգետիկ աուդիտ անցկացնելու հուշագիր՝ բարերարի ներգրավվածությամբ: Այս մասին այսօր Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ունենք շատ մեծ ծախսեր՝ հոսանքի, գազի եւ այլ ռեսուրսների: Կարեւոր է հասկանալ, թե որտեղ է հնարավոր նոր տեխնոլոգիաներ ներմուծել՝ էներգախնայող լամպեր, ջեռուցման համակարգեր, որպեսզի ծախսերը կրճատվեն»,-նշեց Սարգսյանը:
Նա նկատեց, որ աուդիտի արդյունքում էական խնայողություններ կլինեն, որոնք կնպաստեն նաեւ սպառազինությունների համալրման գործընթացին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ