«Ինձ ներկայացված փաստաթղթերում զորակոչի խախտում չի եղել, բայց հարցը կրկին կուսումնասիրեմ»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայող, միակողմանի ծնողազուրկ Շավարշ Գալստյանի մահվան դեպքին՝ ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:
«Անկախ ընտանեկան դրությունից եւ սոցիալական վիճակից, ցանկացած զինվորի մահ կամ ինքնասպանություն չափազանց մտահոգիչ եւ ծանր երեւույթ է: Ավելորդ է ասել, որ մենք յուրաքանչյուր դեպքում փորձում ենք մինչեւ վերջ հասկանալ դրդապատճառները եւ իրավիճակը»,-նկատեց Վիգեն Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ նշյալ դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է. «Հատ-հատ հետեւելու ենք այդ գործերին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ