Լրահոս
Օրվա լրահոսը

«Աթոռակռիվ դեռ ՀՀԿ-ում կգնա, շատ մարդ դեռ դուրս կգա». Տիգրան Կարապետյան

Հունվար 27,2017 13:02

Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան- Վիկտոր Դալլաքյան դաշինքին միացած «Ժողովրդական» կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունը կառաջադրի Արարատում: Նա պնդում է, որ Դաշինքի ցուցակում տեղի կռիվ չկա. «Ոչ մի բան չեմ ուզում ստանալ, քաղաքական դաշտը միայն կայանա, կարողանանք իշխանափոխություն կատարել, համակարգ փոխել»:

Այսօր «Հայելի» ակումբում պարոն Կարապետյանն ասաց, որ Սեյրան Օհանյանին համարում է ազնիվ նպատակներով անձնավորություն, որը մի շարք պաշտոններից, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում առաջարկված պաշտոններից, հրաժարվել է. «Ակզբունքային մարդ է»:

Պարոն Կարապետյանը մի ցանկություն ունի, որ ընդդիմադիր դաշինքները միանան ընտրություններից առաջ ու ստեղծեն գերդաշինք: «Հիշենք ՕԵԿ-ի բացառիկ դեպքը, երբ փախցրին, պաշտոն տվեցին, իշխանությունն այսօր կոալիցիայի խնդիր ունի, ընտրություններից հետո ուժ է փնտրելու, որ փախցնի, դա իր սովորությունն է»,- ասաց պարոն Կարապետյանը:

Ո՞ր քաղաքական ուժը ընտրություններին չի մասնակցում խորհրդարանում տեղ ունենալու համար հարցին, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ծառուկյան Դաշինքը, նրանց նպատակն ու մոտիվացիան ավելի բարձր պետք է լինի, նրանք տեղեր ունեն արդեն խորհրդարանում»:

Նա ասաց, որ  կողմ է՝ իրենց Դաշինքը միավորվի «Ծառուկյան դաշինքին» ու կլինեն ավելի հզոր: Ըստ նրա, ՀՀԿ-ն սովոր է մարդկանց օգտագործել ու հետո գցել, իսկ կուսակցությունից դուրս եկողները, այդ թվում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, չսպասեցին, որ օգտագործվեն, իրենք դուրս եկան. «Դե թող տեսնեն, որ իրենցից խելացի մարդ էլ կա: Աթոռակռիվ դեռ ՀՀԿ-ում կգնա, շատ մարդ դեռ դուրս կգա»:

Հարցին, թե իրեն չի՞ մտահոգում հանգամանքը, որ իր նախընտրած Դաշինքում «Մարտի մեկի» պատասխանատվությունը կրելու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաներ են, պարոն Կարապետյանը պատասխանեց. « Գլխավոր հրամանատարն է ընդունում մոտեցումները, ինձ դա մեծ առումով չի վանում: Դերակատարներն իրենք չեն եղել, ես այդպես եմ հասկանում: Ով որ ճանաչում է Սեյրան Օհանյանին, նման բան չի ասում, հիմա հարցն այլ է՝ կե՞ղտ ենք ման գալիս ամեն մեկի վրա, թե՞ ուզում ենք մի բան փոխել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031