ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհը:
Փակ են նաև Վարդենյաց լեռնանցքը և հանրապետական նշանակության Ջրաբեր – Ֆանտան ճանապարհը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն