Պրեմիում դասի հաճախորդների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է բացառիկ առաջարկ՝ Rosan Diamond ընկերության թանկարժեք ոսկերչական քարտեր: Rosan Diamond Art Collection քարտերի hավաքածուն՝ դա ոսկու, թանկարժեք քարերի ու մարգարիտի օգտագործմամբ լավագույն ոսկերիչ-վարպետների ձեռքի աշխատանք է:
Art Collection քարտերը, որոնք իրենցից ներկայացնում են բացառիկ ոսկերչական իրեր և պատրաստվում են մեկ օրինակով, կարելի է ձեռք բերել ինչպես Rosan Diamond ընկերության քարտերի առկա հավաքածուից, այնպես էլ քարտերը կարող են պատրաստվել յուրաքանչյուր հաճախորդի անհատական պատվերով:
Քարտը աշխատում է Visa Infinite վճարային հարթակի վրա և ներառում է ծառայությունների փաթեթ, որն առաջարկվում է տվյալ վճարահաշվարկային համակարգը և ՎՏԲ-Հայաստան Բանկը: Rosan Diamond Art Collection քարտը թույլ է տալիս վճարել ծառայությունների և գնումների դիմաց ցանկացած POS-տերմինալի միջոցով: Քարտն ունի չիպ, իսկ մագնիսական շերտը, անհատականացման տեսողական տարրերը և CVV կոդը բացակայում են, դարձնելով քարտը ավելի անվտանգ։ Բանկոմատներից օգտվելու, ինչպես նաև ինտերնետում գնումներ կատարելու համար կարելի է օգտագործել companion-պլաստիկ քարտ, որը տրվում է ի լրումն Art Collection ոսկերչական քարտի:
Art Collection քարտերը չունեն վավերականության ժամկետ և կարող են օգտագործվել մի քանի սերունդների կողմից: Նման եզակի հատկություններ քարտին ապահովվում է չիպի գործողության ժամկետը լրանալուց հետո դրա փոխելու հնարավորությունը:
Մանրամասն տեղեկություններին համար կարող եք զանգահարել (+37410) 58-59-85 հեռախոսահամարով: